Մեր մասին

   «Մանուկյան Գրուպ» ընկերությունը ծավալում է բազմաբնույթ գործունեություն: Այն իր մեջ ներառում է մի քանի դուստր ընկերություններ, որոնք իրականացնում են տարբեր, բայց միևնույն ժամանակ փոխկապակցված գործունեություն:

   «Մանուկյան Գրուպ»-ի կազմի մեջ գտնվող 3 ընկերություններն իրենց գործնեությունը սկսել են տարբեր ժամանակահարվածներում և տարիների ընթացքում զարգանալով` իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հայաստանյան շուկայում:

   «Գինափ» ընկերությունը հիմնադրվել է 1997թ-ին:  Այն խոշոր ներմուծող կազմակերպություն է, որն ապահովում է հումքով եւ հիգիենայի պարագաներով սննդամթերք արտադրող ձեռնարկություններին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է բնական համեմունքներ և սննդային հավելումներ արտադրող համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Գինափ» ընկերությունը համագործակցում է Հայաստանի մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք, հաց և հրուշակեղեն արտադրող գրեթե բոլոր խոշոր և մանր ձեռնարկությունների հետ:

   «Ս.Ե.Գ.Ա. Ֆլեքս» ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2000թ-ից: Ընկերության առաջին քայլը եղել է երշիկի արհեստական թաղանթների վրա իրականացվող ֆլեքսո տպագրությունը: Հետագայում, ընդլայնելով իր գործունեությունը, կազմակերպությունը սկսեց մշակել նոր ոլորտ`տպագրություն էլաստիկ մատերիալների վրա:
   Մեր տպարանը համալրված է`
    . նախատպագրական աշխատանքների համար նախատեսված մեքենաներով` ֆայլերի մշակում, ֆորմաների արտադրություն,
    . ֆլեքսո-տպագրական մեքենա ` մինչ 8 գույն տպագրելու հնարավորությամբ,
    . հետ տպագրական աշխատանքներ իրականացնող լամինացիոն մեքենայով,
    . կտրող-փաթաթող մեքենայով,
    . առաքման համար նախատեսված փաթեթավորող մեքենայով, որն ապահովում է ապրանքի անվնաս մատակարարումը սպառողին:
   Ներկայումս «Ս.Ե.Գ.Ա. Ֆլեքս»-ը հանդիսանում է առաջատար տպագրող ընկերություններից մեկը հայաստանյան շուկայում:

   «Մավա Թերմ» ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2000 թվականին:  Ավելի քան 15 տարի է ընկերությունը զբաղվում է ջեռուցման, հովացման, օդափոխության համակարգերի, ջրամատակարարման, օդորակման, կոյուղու համակարգերի և խողովակների ներմուծմամբ և տեղադրմամբ: Մավա Թերմն իրականացնում է բնակարանների, գրասենյակների և այլ տարածքների ջեռուցման եւ կոյուղու համակարգերի նախագծում, մոնտաժում և տեղադրում:  Ընկերությունը մեծ ճանաչում է ձեռք բերել հայաստանյան շուկայում շնորհիվ իր կողմից առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: «Մավա Թերմ» ընկերությունը համագործակցելով աշխարհահռչակ մի շարք արտադրողների հետ`չափազանց լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը: Ավելի քան 13 տարի է «Մավա Թերմ» ընկերությունը հանդիսանում է «FERROLI» ապրանքատեսակի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: