Էլաստիկ փաթեթավորում

  • ԹԱՂԱՆԹՆԵՐ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՊԱԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ԷԼԱՍՏԻԿ ԹԱՂԱՆԹՆԵՐ ՖԼԵՔՍՈ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ և ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ


    Ինքնասոսնձվող թաղանթներ
       «Ս.Ե.Գ.Ա. Ֆլեքս» ընկերությունը առաջարկում է ինքնասոսնձվող թաղանթների լայն տեսականի, որոնք նախատեսված են պիտակների ֆլեքսո տպագրության համար:
    - Ինքնասոսնձվող թուղթ պիտակների համար` սպիտակ, արծաթագույն

    - Ինքնասոսնձվող թուղթ խորը սառեցվող ապրանքների համար

    - Ինքնասոսնձվող թաղանթ (պոլիպրոպիլենից, պոլիէթիլենից, պոլիէստեր) պիտակների համար` թափանցիկ, սպիտակ, արծաթագույն.

    Թուղթ
       Սննդի բնագավառում փաթեթավորման համար ամենալայնորեն կիրառվող թաղանթը համարվում է թուղթը: Այն ունի այնպիսի հատկություններ, որոնց շնորհիվ փաթեթավորված ապրանքը պահում է իր թարմ համն ու հոտը, տեսքը և նպաստում է ապրանքի երկար պահպանմանը:

    Պերգամենտ (յուղադիմացկուն թուղթ)
       Այն օգտագործվում է բարձր յուղայնություն պարունակող ապրանքների (կաթնաշոռ, կարագ, կոնֆետներ, քաղցրավենիք) փաթեթավորման համար: Ինչպես նաև օգտագործվում է խորը սառեցվող ապրանքների փաթեթավորման համար:

    Ալյումինե նրբաթիթեղ
       Ալյումինե նրբաթիթեղը նախատեսված է բարձր յուղայնություն պարունակող ապրանքների (կաթնաշոռ, կարագ, պաղպաղակ), մսամթերքի և ձկնեղենի փաթեթավորման համար: Այն ունի բարիերային շերտ` ըստ որի ապրանքը չի կորցնում իր որակական հատկանիշները և յուրահատուկ տեսք է հաղորդում արտաքին փաթեթավորմանը:

    Պոլիպրոպիլեն
       Պոլիպրոպիլենային թաղանթը (թափանցիկ, սպիտակ, արծաթագույն) նախատեսված է նպարեղենի փաթեթավորման համար (ձավարեղեն, շաքարավազ, աղ, թեյ և այլ նմանատիպ ապրանքներ), հացաբուլկեղենի, թխվածքների, չորահացերի, կոնֆետների փաթեթավորման համար, ինչպես նաև պաղպաղակների և մակարոնեղենի փաթեթավորման համար:

    Պոլիէթիլենային թաղանթ
       Պոլիէթիլենային թաղանթը վերջին տարիներին համարվում է ամենատարածված փաթեթավորման թաղանթը սննդի բնագավառում: Այն հիգիենիկ է, էլաստիկ, ջերմադիմացկուն և ունի խոնավություն չկլանող հատկություն: Այն լայնորեն կիրառվում է լամինացիոն աշխատանքների մեջ:

    PET թաղանթներ հրուշակեղենի փաթեթավորման համար
       - PET TWIST թաղանթը նախատեսված է կոնֆետների փաթեթավորման համար: Մեր տեսականու մեջ ներառված են թափանցիկ և արծաթագույն թաղանթներ, լամինացված, տպագրված թաղանթներ՝ ըստ ձեր պատվիրված դիզայնի:
       - BOPET թափանցիկ և արծաթագույն թաղանթները նախատեսված են չիպսերի, սուրճի փաթեթավորման համար, լամինացված, տպագրված թաղանթներ՝ ըստ ձեր պատվիրված դիզայնի: