Ֆլեքսո-տպագրություն

  •    «S.E.G.A. Flex » ընկերությունը ավելի քան 15 տարի զբաղվում է ֆլեքսո-տպագրությամբ: Տպագրական ոլորտը միշտ զարգանում է նորագույն տեխնոլոգիաներով` ապահովելով բարձր որակ, արտադրողականություն և ճկունություն:
       Տպարանը համալրված է նորագույն ֆլեքսո-տպագրական մեքենայով, որի շնորհիվ կարող ենք կատարել ոչ միայն բազմագույն ֆլեքսո տպագրություն, այլ հետ տպագրական աշխատանքներ` դրոշմում ալյումինե նրբաթիթեղով, լամինացիա, UV-լաքապատում: Պիտակը ավելի գեղեցիկ է, տեսանելի, իսկ արտադրական գործընթացը ավելի արդյունավետ:
       Տպագրական մեքենան թույլատրում է 8 գունանի տպագրություն: Տպագրության համար օգտագործվում են հատուկ UV ներկեր, որոնք ապահովում են տպագրության բարձր որակ, հստակ և վառ գույներ, ինչպես նաև օգտագործվում են ջրային հիմքով և սպիրտային հիմքով տպագրական ներկեր: