Աշխատանքների վերջնական մշակում

  • Դրոշմում՝ ալյումինե նրբաթիթեղով

       Փաթեթավորման արտաքին տեսքը ավելի գեղեցիկ ստանալու համար օգտագործվում են բազմակի մեթոդներ` կիրառելով դեկորատիվ ներկեր, դրոշմում` ալյումինե նրբաթիթեղով, հոլոգրամների օգտագործում և նմանատիպ այլ մեթոդներ:
       Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ամենակիրառվող մեթոդը` տաք և սառը դրոշմում ալյումինե նրբաթիթեղով: Մենք օգտագործում ենք ալյումինե նրբաթիթեղ` ոսկու և արծաթի երանգներով, իսկ որակը ապահովելու համար ներկրվում են բարձրորակ ալյումինե նրբաթիթեղներ:

    Լամինացիա
       Լամինացիա– համակցումն է երկու և ավելի թաղանթների`կիրառելով սոսինձ, որն ապահովում է համակցված թաղանթների ամրությունը, որակը, դարձնելով այն պատրաստի փաթեթ` փաթեթավորվող ապրանքների համար:
       Մեր լամինացիոն մեքենան նախատեսված է արտադրելու բազմաշերտ թաղանթների լայն տեսականի, որոնք օգտագործվում են սննդի բնագավառում` տարբեր ապրանքների փաթեթավորման համար:

    Միաշերտ թաղանթներ լամինացիայի համար
    Կավճապատ թուղթ ` սպիտակ
    Կրաֆտ թուղթ` սպիտակ և շագանակագույն
    Պոլիպրոպիլեն
    Պոլիէթիլեն
    Պոլիէսթեր
    Ալյումինե թիթեղ:

    Կտրող-փաթաթող մեքենա
       Այս մեքենան նախատեսված է մեծ գլանափաթեթներից մեկ կամ մի քանի փոքր գլանափաթեթներ ստանալու համար, որոնք, ի սկզբանե, տարբերվում են իրենց լայնությամբ եւ տրամագծով: Այն հարմար է տարբեր տեսակի թաղանթների գլանափաթեթների հետ աշխատելու համար`թղթի, ալյումինե նրբաթիթեղների և էլաստիկ թաղանթների հորիզոնական կտրում և փաթաթում: Հիմնական առավելությունը մեքենայի` արտադրողականության զգալի աճն է եւ անարդյունավետ ժամանակի կրճատումը:

    Պիտակների ձևավոր կտրում 
       Պիտակների ձևավոր կտրումը հանդիսանում է մենալայն կիրառվող միջոցը պիտակների վերջնական տեսքը ստանալու համար: Տպագրության ոլորտում այն օգտագործվում է վերջնական արտադրանքին որոշակի ձև հաղորդելու նպատակով:
       Այն լուծումն է հանդիսանում պատվիրատուի և պատվերը կատարողի առաջադրանքը իր ավարտին հասցնելու համար:
       Մեր տեսականու մեջ ներառված բոլոր փաթեթավորման թաղանթները` պիտակները, էլաստիկ թաղանթները, ալյումինե նրբաթիթեղները նախատեսված են նմանատիպ աշխատանքների համար: